Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի նախաձեռնությամբ` վեց տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի միջեւ հանդիպումը: Եռակողմ հանդիպման արդյունքում հոգեւոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Տեղի ունեցած հանդիպման ուշագրավ մանրամասների վերաբերյալ, «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսորԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ, որը, որպես Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, ներկա է եղել այս հանդիպմանը: Նա նախեւառաջ առանձնացրեց ինչպես բանակցությունների ընթացքը, հատկապես, այդ փուլում Վեհափառ Տիրոջ կողմից հնչեցրած առանցքային մտքերը, այնպես էլ արդյունքներով ստորագրված ուղերձը: