Մայր Աթոռի միաբանությունը վերջերս հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ միաբանությունը դիմել է Հայր Կորյունի հարցը Կարգապահական հանձնախումբ ներկայացնելու համար։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մոտ օրերս Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կգումարի իր նիստը և քննության կառնի նաև կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը առաջնորդող, Սուբ Գայանե վանքի վանահայր Հայր Կորյուն վարդապետին կարգալույծ անելու հարցը։