Մայր Աթոռը 20 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի համավարակի համար բացված հաշվին

  • 25/03/2020

hraparak.am

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Հայրապետի կարգադրությամբ Մայր Աթոռը 20 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով պետական գանձապետարանում բացված հաշվին:

«Շարունակում ենք աղոթել առ Աստված մեր զավակների շուտափույթ ապաքինման և առողջության համար» ,- փոխանցել են Մայր Աթոռի միաբանությունից։