Մայր Աթոռում կաթողիկոսի բարձր հրամանով տարիներ շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները

  • 20/02/2020

hraparak.am

Մենք փետրվարի 6-ին հոդված էինք հրապարակել․ «Սարկավագներ՝ 60 հազար դրամ, Մայր աթոռի քահանաները՝ 1000 դոլար․ որքան աշխատավարձ են ստանում հոգեւորականները» վերնագրով։ Այս հոդվածին արձագանքել է եկեղեցու սարկավագներից մեկը՝ նոր մանրամասներ ներկայացնելով․

«Այո՛, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանաները՝ թվով մոտ մեկ տասնյակ են, կոչվում են «էլիտար» քահանաներ, որոնք ավարտել են Գևորգյան Հոգևոր ճեմարանը, և ոչ միայն ստանում են ամսական աշխատավարձ՝ 1000 ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ, այլև շաբաթ և կիրակի օրերին նշանակված են Էջմիածնի վանքերում՝ իբրև ծիսական քահանաներ, իսկ Հայաստանի թեմերում ծառայող քահանաները ոչ միայն չեն ստանում որևէ աշխատավարձ իրենց թեմից, այլև պարտավորված են «Լուսավորչի լումա», «Նարեկացու լումա» ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը կլորիկ գումար է՝ այսպես կոչված ներքին «նալոգ»։

Ամբողջական տեքստ