Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գումար է փոխանցում թեմերին, որպեսզի հոգան խիստ անապահով վիճակում գտնվող ընտանիքների կարիքները

  • 10/04/2020

hraparak.am

Մեզ տեղեկություն փոխանցեցին, որ Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծված իրավիճակից ելնելով 30.000.000 դրամի պարենային օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի և մայրաքաղաքի կարիքավոր ընտանիքներին, իսկ հիվանդության բուժման համար փոխանցել է արդեն իսկ շուրջ 20 մլն դրամ։

Լուրն այս փորձեցինք ճշտել Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ, երեց Վահրամ Մելիքյանից։

«Ես կարծում եմ, որ պատկան մարմինը, որը որ տնօրինում է այդ ամենը, ինքը անհրաժեշտության դեպքում կհրապարայի այդ թվերը, թե ինչքան են փոխանցվել, իսկ ինչ վերաբերում է պարենային օգնությանը , ապա այո,Մայր Աթոռ Սբ Էջմիածինը նախաձեռնել է ծրագիր և այդ ծրագիրը շարունակական է լինելու, որ թեմերի միջոցով, թեմերում խիստ կարիքավոր անձանց այս իրավիճակից ելնելով, անշուշտ, պարենային օգնություն կցուցաբերվի։Հստակ թիվ այս դեպքում էլ չեմ կարող ասել, որովհետև այդ գումարը ֆիքսված գումար չէ, քանի որ օգնությունը, ինչպես ասացի, շարունակական է լինելու»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց երեց Վահրամ Մելիքյանը։

Ամբողջական տեքստ