Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հանձնախմբի նամակը՝ Ժաննա Անդրեասյանին

  • 26/12/2023

hraparak.am

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հանձնախմբի նամակը` ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին

24 նոյեմբերի, 2023 թ.
ՄԵԾԱԶՆԻՎ
ՏԻԿԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
Երևան

Տիկին նախարար,

Մեր սույն գրությունն ուղղում ենք Ձեզ Հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի պատրաստության գործընթացում և բովանդակության մեջ տեղ գտած մի շարք առանցքային բացթողումների և սխալների վերաբերյալ` ակնկալելով Ձեր իրավաչափ միջամտությունը։

Ցանկանում ենք հիշեցնել, որ ժամանակին Եկեղեցին` ի դեմս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով հանձնախմբի (այսուհետ` Հանձնախումբ), թե՛ Ձեր գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում և թե՛ հրապարակայնորեն իր մտահոգություններն է արտահայտել Հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներում հայագիտական առարկաների, մասնավորաբար «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նկատմամբ նախարարության որդեգրած անընդունելի մոտեցումների առնչությամբ, որոնք մեծապես վիճարկելի են նաև սահմանադրականության և օրինականության տեսանկյունից։ Ակնհայտ էր, որ նախարարության «բարեփոխումների» հետևանքով հանրակրթության ծրագրերից դուրս է թողնվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասընթացի ողջ ծավալի ավելի քան 70%-ը: Հակառակ, սակայն, Եկեղեցու, ինչպես նաև գիտական, կրթական ու հանրային լայն շրջանակների առարկայական հիմնավոր վերապահումներին, այդուհանդերձ, նախարարությունը անընկալելի համառությամբ որոշեց կրթությունը կազմակերպել հիշյալ չափորոշիչներով:

Ամբողջական տեքստ