news.am
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները:
Ժողովը սկսվել էՏերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին, հայցել է Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը ԳՀԽ-ի հերթական ժողովն արդյունավետ կերպով անցկացնելու համար։