«Մեղքի այդ կառույցները դեմ են Ավետարանին». Հռոմի պապը կոչ է արել պայքարել մաֆիայի դեմ, որը համավարակն օգտագործում է հարստանալու համար

  • 22/03/2021

iravunk.com

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախօրեին Վատիկանի առաքելական պալատի գրադարանից դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով պայքարել կազմակերպված հանցավոր խմբավորումների, այդ թվում՝ մաֆիայի դեմ, որոնք կորոնավիրուսի համավարակն օգտագործում են հարստանալու համար, փոխանցում է Reuters-ը։

Դեկտեմբերին Ինտերպոլը գլոբալ նախազգուշացում էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված հանցավոր ցանցերը փորձում են կեղծ COVID-19 պատվաստանյութեր տարածել: Մարտին Հարավային Աֆրիկայում ոստիկանությունը հարյուրավոր կեղծ պատվաստանյութեր էր առգրավել և ձերբակալել չորս կասկածյալի։