Մենք գնալու ենք մինչև վերջ, կատակ չենք անում, Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա. ակցիա՝ ընդդեմ 7–րդ դասարանի դասագրքի

  • 29/01/2024

news.am

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Պաշտպանի պատմությունդ Ժաննայից», «Կրթենք արժանապատիվ սերունդ»:

Նախաձեռնության անդամներից Հայաստանի ժողովորդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը հայտարարեց. «Դա բավականին խնդրահարույց դասագիրք է, մասնագետները, ակադեմիկոսները, ուսուցիչները, ծնողները բոլորը դեմ են այդ դասագրքին։ Դրա համար մենք նախաձեռնեցինք «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքը, քննարկումներ իրականացրեցինք, ժամանակ տվեցինք նախարարին, որ ընդառաջի ու խոտանի այն, ինչը պիտանի չէ։ Նախարարությունից որևէ պատասխան, արձագանք չստացանք, դրա համար այսօր այստեղ հրավիրեցինք մի փոքր հավաք, նախարարին ենք ուզում հանձնել իր ազատման դիմումի օրինակը, որի տակ պետք է ստորագրի ու հրաժարական տա։

Ամբողջական տեքստ