Երեկվա Մայր Աթոռի հայտարարությունը պարզապես ջղաձգման գագաթնակետն է, դրանով որևէ քայլ չեն կարող անել, քանզի հոգևոր դաշտում եկեղեցու կանոններին դեմ որևէ բան չի արվել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գայանե վանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամ է: