news.am
Դեկտեմբերի 7-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը:
Նախօրեին կայացել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքի արարողությանը, որի ընթացքում օրհնվել և օծվել են եկեղեցու սյուներն ու Մկրտության ավազանը։
Արարողության ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսքով դիմել է ներկաներին՝ նշելով. «Գյումրի քաղաք, աչքդ լույս։