sputniknews.ru
Ամենայն հայոց կաթողիկոսը հիշեցրել է, որ այս տարի խորհրդանշական զուգադիպություն կա` Առաքելական սուրբ եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Համբարձումը:
Վտանգված են Հայաստանի սահմանները և սպառնալիքների տակ` հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը և խոցոտված մեր ազգային արժանապատվությունը: Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Այս մասին մայիսի 9–ի տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
«Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի»,– հայտարարել է կաթողիկոսը։