Մեր ամեն օրվա մտածումը պիտի դառնա մեր տան վերականգնումը, իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ինչքան էլ որ կենցաղը մեզ ստիպի մանր, փոքր բաների մասին մտածելու, մեր բնական պայմաններն ապահովելու, այդուհանդերձ, չի կարող մասնավոր կերպով ինչ-որ բան բարելավված լինել, եթե ընդհանուրը ավերակված է, դա անհնար է։
Օրինակը առաքյալը տալիս է․ չի՛ կարող ձեռքը ուրախանալ, եթե ոտքը և ամբողջ մարմինը կրակի մեջ է կամ ցավում է։
Եվ հետևաբար, մեր բոլոր մտածումների առանցքը ամեն գործի մեջ պետք է լինի մեր ընդհանրական պատվի, ուրախության, կյանքի և դրանով նվաճված հաղթանակների և խաղաղության վերականգնումը։