Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր. Տեր Արարատ քահանա Պողոսյան

  • 10/07/2020

panorama.am

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, որին անդրադառնալով «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի եւ հրատարակչության մասի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆԸ գրում է. «Առարկան առանձին դասավանդելու, այլ առարկայի մեջ ներառելու կամ «տարրալուծելու» կողմնակիցներն իրենց դիրքորոշումն արդարացնելու համար առաջադրում են հազար ու մի «փաստարկներ»: Այդ «փաստարկներից» մեկը, որը, ի դեպ, պատկան մարմինները բարձրաձայնում են ամենաբարձր մակարդակով, այն է` իբրև թե դասագրքերում Եկեղեցու պատմությունը ներկայացված չէ անաչառորեն. նրանք մեղադրում են Եկեղեցուն իր պատմության «մութ» կամ «ծածուկ» էջերը չհանրայնացնելու մեջ:

Ամբողջական տեքստ