Մոսկվայում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հանդիպումը

  • 03/04/2019

armchurch.info

Ապրիլի 2-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ բարիգալստյան և ողջույնի պաշտոնական խոսքերի փոխանակում:

Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասաց.

Ամբողջական տեքստ