Մոտ երեք շաբաթ հետո կսկսվի Պոլսո պատրիարքարանի ընտրությունների անցկացման գործընթացը․ Սահակ Մաշալյան

  • 03/06/2017

tert.am

Մոտ երեք շաբաթ հետո կսկսվի Պոլսո պատրիարքարանի ընտրությունների անցկացման գործընթացը, իսկ մինչ այդ Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը և Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը կլինեն Էջմիածնում: Այս մասին Tert.am-ին հաղորդեց Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

«Նախևառաջ տեղապահ սրբազանն իր գործերը պետք է կատարի՝ Հայաստան պետք է գա այս շաբաթ, հետո Գերմանիա պետք է վերադառնա: Հավանաբար, տասն օր հետո նա կվերադառնա Ստամբուլ և կսկսենք պատրիարքարանի գույքի և ֆինանսական միջոցների փոխանցումը, այսինքն՝ տեղապահի պաշտոնականացումը: Հետո պետք է նախաձեռող մարմին կազմվի, և այսպես ամառվա ընթացքում կսկսվի պատրիարքի ընտրությունների անցկացման գործընթացը»,- ասաց նա:

Ամբողջական տեքստ