Թուրքական Մարդին քաղաքի հայկական եկեղեցուն նախկինում հետևում էր հայերի վերջին ընտանիքը, այսօր այդ գործն անում է 80 տարեկան Խաթուն Ջաջուռը, որի մասին գրել է Dailysabah թերթը։
Թրքուհի Խաթուն Ջաջուռն ամեն օր կռանում է Թուրքիայի Մարդին քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու պատերի և սալաքարերի վրա, գրում է Dailysabah-ը։
Նա քրիստոնյա չէ, բայց դա որևէ նշանակություն չունի։ Ջաջուռը կարծում է, որ չի կարելի անխնամ թողնել եկեղեցին։
80-ամյա Խաթունը դանդաղ ու հանգամանորեն մաքրում է եկեղեցին, կտրում է բակի թփերը, ջրում ծաղիկներն ու ծառերը։ Իսկ ո՞վ է հոգ տանում նրա մասին։ Կինը մենակ է ապրում, ամուսինը վաղուց է մահացել։ Նա կարծես չի էլ նկատում իր հիվանդությունները։