Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան

  • 07/05/2024

news.am

Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից գյուղեր կտա տա: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ես չեմ ուզում, որ այդպես վարվի, բայց ինքն այդպես ասել է: Եթե ինքն իր խոսքը չի անում, ո՞նց է մեզ կամ որեւէ մեկին մեղադրում ինչ-որ բաների մեջ:

Մենք ասել են՝ հաշտության օրակարգ, խաղաղության օրակարգ, հաղթանակած խաղաղության օրակարգ, ոչ թե ծնկաչոք: Ասել ենք հոգեւոր մեղքից ազատագրության օրակարգ: Այս երթը ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության մասին է: Ինչի՞ են վախենում այդ մարդիկ, մենք գնում ենք ոտքով, ուխտի ենք գնում՝ ինքնամաքրվելով»,-ասաց նա:

Ամբողջական տեքստ