Նոր շողեր ընծայեց տարեվերջը՝ երկու նշանավոր ու անմոռաց իրադարձությամբ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

  • 01/01/2025

news.am

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ․

«Սիրելի՛ բարեպաշտ եւ հավատավոր զավակներ.

Տարեմտի այս օրը մենք կրկին կանգնած ենք ժամանակի ու պատմության ճամփաբաժանին՝ հետեւում թողնելով 2024-ը եւ զգուշությամբ, աչալրջությամբ մեր հայացքն ուղղելով փրկչական նոր՝ 2025 թվականը:

Դարձյալ նոր տարի ենք մուտք գործում՝ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով ու ավետիսով: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ հայոց բոլոր, նաեւ Շիրակ աշխարհի եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու առ Աստված, որ 2025-ը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լի տարի եւ աշխարհը մոտեցնի խաղաղության ու մարդկանց բարօրության այն օրհնյալ օրվան, երբ այլեւս չեն լսվի որդեկորույս մայրերի ողբ, վիրավոր մանկան ճիչ ու պատերազմի որոտ:

Ամբողջական տեքստ