Շահրամանյանը չէր կարող Արցախի հարց լուծել, այն լուծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ Արցախի թեմի առաջնորդ

  • 27/04/2024

news.am

100 տարի առաջ Արցախը մեկ մարդու՝ Ստալինի ձեռքով դարձավ Ադրբեջանի մաս։ Այժմ ևս հայկականացված, սրբագործված, մեր տղաների արյամբ նորից հայացած ու քրիստոնեացած Արցախը մեկ մարդու շնորհիվ անցնում է Ադրբեջանին։ Այս ամսին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանը՞

«Պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք այս նպատակները ի չիք դարձնելու, մեր շարքերից հանելու տեսանելի և անտեսանելի թշնամիներին, այլապես եթե հապաղենք ուրիշ, ավելի վտանգավոր երևույթներ ի հայտ կգան։ Դրա համար անհրաժեշտ է համախմբվել նվիրյալ անձանց շուրջ և կարողանալ այս մարտահրավերները հեռացնել մեզանից և կայուն և խաղաղ կյանք ապահովել մեր ժողովրդի համար։

Ժողովուրդը Արցախը չհանձնեց։ Մենք լավ գիտենք մեր պատմությունը, լավ գիտենք մեր նվիրյալների աշխատանքը և լավ գիտենք նաև, թե ինչ գնահատական են տվել մեր հայրերը նման նվիրական ծառայության համար։ Արցախի ժողովուրդը ընտրել էր իր պետականություն, Արցախի ժողովուրդը դեռ ժողովուրդների ինքնորոշման պարագային բոլոր այն նվիրական գործոնների Արցախը հռչակել է ինքնավար, ինքնուրույն պետականություն և նա երբեք իր պետականությունը չի տվել և չեմ կարծում, որ նշածդ անձը կարող է ինչ-որ Արցախի հարց լուծել (Խմբ. Շահրամանյան): Արցախի հարցը լուծվել է ուրիշ շրջանակներում և ուրիշ մարդկանց կողմից, Նիկոլ Փաշինյանի»,-ասել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ Եկեղեցին իր առաքելությունից երբևիցե չի շեղվել, իսկ եթե կան իշխանություններ, ովքեր կգան, կհարեն այդ ճանապարհին հետո կհեռանան, դա իրենց գործն է։

Ամբողջական տեքստ