armenian-community.ge (15.11.2017)
«Վրաստանի ադրբեջանաբնակ բնակավայրերում կրթությունը շատ ցածր մակարդակի վրա է, և պետությունն, ըստ ամենայնի, շատ է թերագնահատում այդ խնդիրը», -այս մասին գրում է վրացական անգլալեզու տպագիր Georgia Today թերթը:
Բավարար կրթություն չստացած, հաճախ նաև միջնակարգ կրթություն չունեցող ադրբեջանցիները կրոնական ֆանատիզմի են հակված, և դա ամենամեծ վտագն է, որը, ցավոք, արդեն ակնհայտ է դարձել:
«Էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրերում վաղուց արդեն ակտիվորեն աշխատում են միսիոներներ Թուրքիայից, Իրանից ու Սաուդյան Արաբիայից», -Georgia Today-ը մեջբերում է երիտասարդ գրող Ջոշգուն Ջաֆարլիի խոսքերը, ով ապրում է Վրաստանի Գարդաբանի շրջանում և պատմում է, որ նա հաճախ է սպառնալիքներ ստանում իր արևմտամետ դիրքորքշման համար:
«Չէ՞ որ նրանք արդեն արմատավորել են շարիաթի օրենքները Վրաստանի ադրբեջանական ինչ-որ գյուղերում»: