Շիա իսլամի դերն Իրանի պետականության վերածննդի գործում

  • 10/01/2018
  • Ստեփան Դանիելյան

hetq.am

Իրանի դեպքերի կապակցությամբ Հայաստանի մամուլում և սոցցանցերում բանավիճող կողմերը հիմնականում բաժանվել էին երկու մասի: Մի մասը ողջունում էր ապստամբներին և ցանկանում է, որ մեր հարևան երկրում հաստատվեն աշխարհիկ կարգեր և իրանցիները ձեռք բերեն ազատություններ: Մյուս հատվածն այն կարծիքին էր, որ իրանցիների ազատության հարցն իրանցիների խնդիրն է, սակայն Հայաստանի համար խիստ վտանգավոր են այդ դեպքերը, որովհետև կրոնապետության տապալման դեպքում մեծ է Իրանի մասնատման վտանգը: Ըստ այդ տեսակետի՝ իսլամը միավորում է Իրանի բազմազգ բնակչությանը և աշխարհիկության հաղթանակի դեպքում երկրում սկիզբ կառնեն ազգայնական շարժումներ` մի կողմից պարսկական կայսերական շովինիզմը և մյուս կողմից` ազգային անջատողականները: Հասկանալի է, որ կրոնապետության պայմաններում Իրանի բոլոր ազգությունների էլիտաները կարող են անգամ ամենաբարձր դիրքերը զբաղեցնել, ինչը չի կարող լինել ազգայնական ուղի բռնած Իրանում: Իսլամում «ազգը» որոշվում է կրոնով, և այսօր Իրանի բարձր դիրքեր զբաղեցնող հոգևորականների շրջանում ադրբեջանական ծագում ունեցողները մեծամասնություն են: Պետք է նաև նշել, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանում հիմնականում քաղաքային բնակրություն կազմող էթնիկ պարսիկների քանակը 50% նվազ է և գնալով ավելի է նվազում՝ ազգային փոքրամասնությունների ծնելիության բարձր տոկոսի պատճառով:

Ամբողջական տեքստ