Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը

  • 08/05/2024

news.am

Շիրակցիները Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ երթով գալիս են Երեւան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյանը պատարագից հետո հայտարարել էր, որ իր աջակցությունն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մեկնարկած շարժմանը:

«Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեության, ընդդիմանալու հրապարակային եւ մնայուն նվաստացման, պարտությունն իբրեւ դրոշակ դարձնելու եւ ծնկաչոք ապրելու գաղափարականին: Ես ասում եմ, իմ Սրբազան եղբայրը իմ կողմից ունի ամբողջական սատարում:

Ամբողջական տեքստ