civilnet.am (3.10.2017)
ՍիվիլՆեթը և Թբիլիսիի «Ալիք Մեդիան» պատրաստում են ֆիլմ Հայաստանի տարածքում հայ քաղկեդոնական եկեղեցիների մասին, որոնք վրացիները համարում են վրացական։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Մայր Աթոռում հանդիպել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե վարդապետ Անանյանի հետ։ Քանի որ զրույցի փոքր հատվածներ են տեղ գտնելու ֆիլմում, մենք որոշեցինք զրույցը տալ նաև առանձին՝ ամբողջությամբ։