Չի բացառվում, որ սա արվում է Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխելու դիտավորությամբ

  • 09/03/2024
  • Սյուզան Սիմոնյան

hraparak.am

Կառավարությունը հիմնովին փոխում է Հայաստանի միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը։ Ամեն ինչ արվում է, հեշտացնելու համար կացության, ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հետ կապված գործընթացները։ Եթե նախկինում համապատասխան դիմումները կարող էին տալ միայն Երևանում, ապա հիմա ամեն մարզում դրանք կարելի է ներկայացնել ու ստանալ, ասենք, կացության կարգավիճակ։ Կարելի է ենթադրել, որ ամեն ինչ արվում է օտարերկրացիների կյանքը հեշտացնելու, Հաաստանում նրանց կացությունն օրինականացնելու համար։

Ինչո՞ւ, արդյո՞ք վտանգավոր չի մեզ համար օտարերկրացիների ներկայիս անվերահսկելի ներհոսքը։
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ուսումնասիրել է, որ մեկ տարում մոտավորապես 130 հազար հնդիկներ կացության հատուկ կարգավիճակ են ստացել, որը կրկնակի շատ է մինչ այժմ Հայաստանում եղած բոլոր ազգային փոքրամասնությունների թվից։ «Մինչև հիմա մենք ունեցել ենք 56 հազար ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Այս 130 հազարի ոչ էթնիկ կազմն է մեզ համար պարզ, ոչ կրոնական։ Հնդկաստանում ապրում է 220 մլն մահմեդական։ Պակիստանի սահմանային հատվածում կան նաև բնակիչներ, որոնք Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված Պակիստանի ազդեցության տակ են։

Ամբողջական տեքստ