Պայթյունի արդյունքում լիբանանահայությունը կանգնած է լուրջ դժվարությունների առջև. Պետրոս վրդ. Մանուէլյան

  • 05/08/2020

news.am

Բեյրութի նավահանգստում երեկ՝ օգոստոսի 4–ին տեղի ունեցած ուժգն պայթյունի հետևանքով լիբանանահայությունը կանգնած է լուրջ դժվարությունների առջև։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Քուվեյթի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններից Պետրոս վրդ. Մանուէլյանը։

«Լիբանանահայերը վերջին 7-8 ամիսներին ստիպված են դիմագրավել լուրջ քաղաքական, տնտեսական և ընկերային դժվարություններ, որոնց վերջին ամիսներին գումարվեց նաև կորոնավիրուսի արդյունքում առաջացած համաճարակային խնդիրը։ Եվ այս ծանր իրավիճակում, թվում էր թե միայն այս փորձություն էր «պակասում» լիբանանահայությանը, որն այսօր լուրջ դժվարին պայմաններում է հայտնվել»

Հայր Պետրոսը տեղեկացրեց, որ պայթյունից անմասն չի մնացել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է Անթիլիասում՝ ծովափնյա շրջանում։

Պայթյունի հետևանքնով նյութական մեծ վնասներ է կրել Անթիլիասի Մայրավանքը. մասնավորապես վնասվել են Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։

Ամբողջական տեքստ