Այսօր համայն ընդհանրական եկեղեցին և Հայ առաքելականա եկեղեցին, որպես ընդհանրական եկեղեցու անքակտելի մասը նշում է Սուրբ Հարության տոնը։
Ավելորդ է նկարագրել, թե ինչ ժամանակահատվածում ենք գտնվում մենք այսօր և՛ ներհայաստանյան, և՛ ներհայկական (Սփյուռքը ներառյալ), և՛ թե ընդհանրապես համաշխարհային զարգացումների առումով: Այս մասին բազմաթիվ առիթներ են լինում ասելու, խոսելու, լսելու, գրելու: Ներկայումս Հայաստանի շուրջ և աշխարհում ընդհանրապես տեղի են ունենում վերարժևորումների, գրեթե հեղափոխական փոփոխությունների գործընթացներ: Բոլորիս աչքի առաջ է, թե ինչ է կատարվում, օրինակ, Կաթոլիկ եկեղեցում՝ Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոս Առաջինի գործունեության տեսքով: Մենք տեսնում ենք քաղաքակրթական բախումներ, քաղաքակրթական ճգնաժամեր տարբեր տարածաշրջաններում: