Պետդեպին կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա․ նշվել է ԼՂ հայերի իրավունքների մասին

  • 05/01/2024

hraparak.am

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության և հավատացյալների իրավունքների խախտումը վերաբերում է ինչպես ԼՂ-ին և դրա հայ բնակչությանը, այնպես էլ հավատացյալ մուսուլմանների իրավունքներին։

Միջազգային կրոնական ազատության գծով ԱՄՆ հանձնաժողովվը կոչ է արել երկրի իշխանություններին, մասնավորապես Պետդեպին, ներառել Ադրբեջանը կրոնական ազատության խախտման հետ կապված հատուկ հսկողության ենթակա երկրների ցանկի մեջ (Special Watch List)։ Այս մասին ասվում է 2023 թվականի Կրոնական ազատության գծով ԱՄՆ-ի հանձնաժողովի զեկույցում։

Եթե կառավարությունը որևէ երկիր ներառում է այդ ցանկի մեջ, ԱՄՆ Կոնգրեսին վերապահվում է ազդեցության ոչ տնտեսական միջոցներ ձեռնարկել։ Եթե դրանք սպառվում են, անհրաժեշտ է համարվում տնտեսական բնույթի միջոցներ ձեռնարկել։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության և հավատացյալների իրավունքների խախտումը վերաբերում է ինչպես ԼՂ-ին և դրա հայ բնակչությանը, այնպես էլ հավատացյալ մուսուլմանների իրավունքներին։

Ամբողջական տեքստ