Պետությունը և եկեղեցին չպետք է խառնվեն մեկը մյուսի ներքին գործերին. Արարատ Միրզոյանը՝ կաթողիկոսի հայտարարության մասին

  • 17/04/2020

tert.am

Այո, պետությունը և եկեղեցին անջատ են, և չպետք է խառնվեն մեկը մյուսի ներքին գործերին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ կարծիքի և դրա շուրջ քննադատությունների մասին:

Հարցին, թե թեման նույնիսկ քննադատվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից և արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման հարցով քննադատություններ հնչեցնել, Միրզոյանը պատասխանեց. «Երբ սկսենք քննարկել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի, այս պահին անհրաժեշտություն չեմ գտնում խոսել այս հարցի մասին»,- ասաց նա և չպատասխանեց, այն հարցին, թե արդյոք կիսում է նույն կարծիքը:

Ամբողջական տեքստ