Պետք է զարմանք հայտնեմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել. Քերոբյան

  • 02/11/2021

news.am

Մեզ մոտ եկեղեցին և պետությունն անջատ են գործում. իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ, օրինակ, նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբրի 31-ը, հունվարի 1-ը չնշել, որովհետև բացարձակ եկեղեցական տոներ չեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին՝ հ ոչ աշխատանքային պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը:

Վ. Քերոբյանը նշեց, որ եթե մի կողմից իրենք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաև կառավարությանն օգնեն և առաջարկեն դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, որեւէ որևէ հոգևոր նշանակություն չունեցող տոներ են:

Հարցին՝ եթե նման անհրաժեշտություն կա, ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում, նա պատասխանեց. «Մենք առողջ բանականությամբ գործող մարդիկ ենք, մեր աշխատանքում փորձում ենք գտնել այն ճիշտ բալանսը, որը որ պետք է բերի նրան, որպեսզի…»։

Ամբողջական տեքստ