Ռուս Ուղղափառ եկեղեցու Ադրբեջանի թեմը ժամանակավորապես կկառավարի Պյատիգորսկի թեմի առաջնորդը

  • 02/11/2021

hraparak.am

Ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմը ժամանակավորապես կառավարվելու է Պյատիգորսկի թեմի առաջնորդ Պյատիգորսկի եւ Չերկասկի արքեպիսկոպոս Ֆեոֆիլակտի կողմից։ Ադրբեջանական թեմի առաջնորդարանը հաստատել է պարբերականի այս տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ ՌՈՒԵ Բաքվի եւ Ադրբեջանի թեմը սկսած այս տարվա հունիսի 10-ից՝ առաջնորդ արքեպիսկոպոս Ալեքսանդր Իշչեինի մահվանից հետո, առաջնորդ չունի։