Աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը ոչնչացվում է։ Դժվար է պատկերացնել, որ այս ահավոր ճշմարտությունը տեղի է ունենում XXI դարում, բայց հենց դա է տեղի ունենում այժմ Արցախում՝ ոչ մեծ մի շրջանում, որը ելք չունի դեպի ծով, գտնվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, The Washington Times-ի հարցազրույցում ասել է Christian Solidarity International հետապնդումների դեմ պայքարի միջազգային հաղորդակցային կազմակերպության ղեկավար Ջոել Վելդկամպը։