«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

  • 28/09/2020

armeniasputnik.am

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը աղոթում է Կովկասում խաղաղության համար և հանդես գալիս արցախյան հակամարտության գոտում իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու կոչով։

Վրաստանի Կաթողիկոս–Պատրիարք Իլյա Երկրորդը մտահոգված է հայերի և ադրբեջանցիների առճակատմամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Տագնապով տեղեկացանք սկսված դիմակայության մասին։ Մեզ համար դա հատկապես ցավալի է, քանի որ մենք հարևան ու ընկեր ենք, և Վրաստանում բազմաթիվ ադրբեջանցիներ և հայեր են ապրում»,- նշել է Իլյա Երկրորդը։

Ամբողջական տեքստ