Այսօր հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է մեծ պահքի չորրորդ կիրակին, որը կոչվում է Տնտեսի: Նշենք, որ չնայած հորդորեներին, որ պատարագ պետք չէ անցկանցել, այսօր եկեղեցիները պատարագ անցկացրել են:
Օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել ՍԲ Հովհաննես եկեղեցուց, որտեղ բազմամարդ էր, նման բազմամարդ պատարագներ են անցկացվել ՍԲ Գրիգոր Լուսավորիչ և այլ եկեղեցիներում:
Նշենք, որ Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: