news.am
Սիրիայի նոր կառավարությունը հակազդեցության է բախվել դպրոցական ուսումնական ծրագրում փոփոխություններ մտցնելուց հետո, ներառյալ այն, ինչ որոշ քննադատներ անվանում են ուսուցման մեջ իսլամիստական կողմնակալություն: Դրա մասին հայտնել է CNN-ը:
ԿԳ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված փոփոխություններով մասնավորապես նախատեսվում է «բարու ճանապարհ» արտահայտությունը փոխարինել «իսլամական ճանապարհ»-ով, իսկ «անիծվածներն ու ճշմարիտ ճանապարհից շեղվածները»՝ «հրեաները և քրիստոնյաները» արտահայտությամբ, ինչը իսլամի սուրբ գրքի՝ Ղուրանի ծայրահեղ պահպանողական մեկնաբանություններին շարքից է։