iravunk.com
Սիրիայի դե-ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան երեքշաբթի հանդիպել է բարձրաստիճան քրիստոնյա հոգևորականների հետ: «Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Դամասկոսի քրիստոնեական համայնքի պատվիրակության հետ»,- ասվում է սիրիական գլխավոր հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության տելեգրամյան ալիքում։ Հայտարարությունն ուղեկցվել է Ալ-Շարաայի՝ կաթոլիկ, ուղղափառ և անգլիկան եկեղեցականների հետ հանդիպման լուսանկարներով: