sputniknews.ru
Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավում գտնվող Դարդգայա բնակավայրում ավերվել է 18-րդ դարի Մելքիթյան հունական կաթոլիկ եկեղեցին։ Չնայած դրան, եկեղեցում պատրաստվել ենՍուրբ ծնունդին: Տաճարի ծխականները մոտ 30 ընտանիք են։
«Այս տարի Սուրբ ծնունդի գալստյան ժամանակահատվածը մեզ համար տխուր է, բայց մենք չէինք ցանկանա, որ այն տխուր լիներ քաղաքի բնակիչների և եկեղեցու ծխականների համար։ Փորձել ենք տոնածառ դնել, թեկուզ համեստ ու հասարակ», – ասել է հավատացյալներից մեկը։ Տոնածառին լույսեր չկան, քանի որ պատերազմի հետևանքով էլեկտրահաղորդման գծերը քանդվել են։ Չկա նաև Սուրբծննդյան ավանդական տեսարանը՝ այն պարզապես հնարավոր չէ տեղադրել ավերակների վրա։