Սուրբ Սարգսի տոնը Սամցխե-Ջավախքում նշվեց մեծ շուքով

  • 29/01/2018

armchurch.info

Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինակիցների տոնը հանդիսավորությամբ նշվեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Ամենուրեք այն արձանագրվեց նախատոնակով, Սուրբ Պատարագներով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հաստատված երիտասարդների օրհնության կարգով:

2018 թվականի հունվարի 26-ին` երագահաս, խնդրակատար, երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի նախատոնակին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սաները՝Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ, ձիավոր առաջնորդի գլխավորությամբ, շարժվեցին դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Տեր Տաթև քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը, շնորհավորեց եկեղեցում հավաքված հավատացյալներին տոնի կապակցությամբ։Հավարտ ժամերգության՝կատարվեց երիտասարդների օրհնության կարգ և բաժանվեցին աղի բլիթներ:

Ամբողջական տեքստ