Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը համարում է, որ տաճարը մզկիթի վերածելու որոշումը տխրեցնում է բոլոր նրանց, ովքեր հավատում էին բազմակարծիք Թուրքիայի գոյությանը։
Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալու որոշումը կբարդացնի Թուրքիայի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը: Facebook–ի իր էջում նման տեսակետ է հայտնել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են բազմակարծիք Թուրքիային: Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ վերադարձնելը կբարդացնի այստեղի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը մեծ էր ու կբավականացներ բոլորիս», – գրել է նա: