hraparak.am
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պարտիզանություն է անում եւ բոլորից գաղտնի է պահում առաջիկա ծրագրերը։ Խոսքը մայիսի 26-ի հանրահավաքի մասին է։ Սրբազանն առայժմ փակագծեր չի բացում՝ ասելով, որ միայն հանրահավաքի ժամանակ պարզ կդառնա, թե ով է շարժման վարչապետի թեկնածուն, եւ ինչ գործողություններ են նախատեսված առաջիկայում, ինչպես են հասնելու իշխանությունների հեռացմանը։ Նա անգամ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատում է շատ չքննարկել անելիքները։ Եվ այն մի քանի հոգուն, ովքեր տեղյակ են մանրամասներին, հանձնարարված է չգաղտնազերծել ծրագիրը։