Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիճակը համեմատաբար նորմալ է: Այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք 2017» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:
Անդրադառնալով Թալիշում առկա իրավիճակին՝ նշեց, որ շենեքեր են կառուցվում և աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին:
Հոգևոր առաջնորդի նաև ընդգծեց՝ Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: