Վատիկանը հիասթափություն է հայտնել Օլիմպիական խաղերի բացման միջոցառման որոշ տեսարանների առիթով

  • 04/08/2024

news.am

Վատիկանը հիասթափված է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության «որոշ տեսարաններից»։ Սուրբ Աթոռը, ինչպես նշվում է մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ, կասկածի տակ չի դնում խոսքի և արտահայտվելու ազատությունը, սակայն մյուսների նկատմամբ հարգանքի պարագայում։

«Սուրբ Աթոռը չի կարող չմիացնել իր ձայնը մյուսների ձայնին, որոնք վերջին օրերին նշել են, որ շատ քրիստոնյաներ և այլ կրոնների հավատացյալներ վիրավորվել են որոշ տեսարաններից: Նման հեղինակավոր միջոցառումը, որը միավորում է ընդհանուր արժեքները, չի կարող դիմել փոխաբերությունների, որոնք կրոնական համոզմունքները ներկայացնում են անհեթեթ լույսի ներքո», – ասվում է հայտարարության մեջ:

Ամբողջական տեքստ