Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան

  • 12/05/2024

news.am

Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսկցության կամ խմբի անդամ, շահեր ներկայացնող։ Այս այսօր՝ մայիսի 12–ի հանրահավաքին, հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Քանի որ այս պայքարը համազգային, ճշմարտության հաղթանակին միտված պայքար է եւ անմահների երթն է»,– ասաց նա։
Երբ ժողովուրդը սկսեց վանկարկել նրա անունը, Բագրատ Սրբազանն ասաց. «Ես իմ մասին չէի խոսում»։ Նա նաեւ հիշեցրեց, որ մինչեւ 1994 թվականի իր ձեռնադրումը ինքը ԱԻՄ անդամ է եղել։

Ամբողջական տեքստ