Այսօր ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին մի քանի հարց ուղղեց: Նա նախ հետաքրքրվեց՝ տարկետումը որոշ չափով հանելու առաջարկը հետագա պատրաստվածության հետ կապված լուրջ խնդիրներ չի՞ առաջացնի, չի՞ խթանի արտագաղթը այն մարդկանց շրջանում, որոնք ուզում են գիտությամբ զբաղվել: