Վիրահայոց թեմի առաջնորդը ելույթ ունեցավ Վրաստանի կրոնի գործակալության հաշվետու ժողովում

  • 12/03/2018

armchurch.info

2018 թվականի մարտի 7-ին, Թբիլիսիի «Քորթիարդ մերիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2016-2017 թվականների հաշվետվության շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին Վրաստանում գործող կրոնական համայնքների, Վրաստանի իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Շնորհանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հաշվետվությունը ներկայացրեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Գործակալության նախագահը ուշադրությունը բևեռեց երկրում կրոնի ազատության տեսակետից առկա մարտահրավերների, հատկապես բռնագրավված տարածքների վրա, որտեղ մշտապես կոպիտ կերպով խախտվում են բնիկ բնակչության՝ վրացիների իրավունքները կրոնի, արտահատվելու, տեղաշարժի ազատության տեսակետից, ինչպես նաև վրացական հետքը ջնջելու նպատակով ընթացող վրացական հոգևոր մշակութային հուշարձանների ինքնակամ «վերակառուցման» վրա:

Գործակալության նախագահը շոշափեց նաև «Մարդու իրավունքների պաշտպանության կառավարական գործնական պլանի շրջանակներում տարբեր կառույցների աշխատակիցների համար «Աշխարհիկության և կրոնական չեզոքության» թեմայով անցկացված վարժանքները, ինչպես նաև գործակալության միջազգային հարաբերությունների տեսանկյունից ծավալած գործունեությունը և այլ թեմաներ:

Ամբողջական տեքստ