Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում են մաղթել։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Ի սրտե շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես Վրաստանում։ Ես միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն ու բարգավաճում»,–գրել է Վրաստանի նախագահը «Ֆեյսբուքի» իր էջում:
Վրաստանի վարչապետը ևս շնորհավորական ուղերձ է հղել` շնորհավորելով եղբայրական հայ ժողովրդին։