Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Քոչարյանին ազատ արձակելու Գարեգին Բ–ի կոչին

  • 15/04/2020

armeniasputnik.am

Մանե Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը գործարար Սամվել Մայրապետյանի պատմության հետ կապված իր հարցերն ունի՝ ուղղված Մայր Աթոռին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունն արձագանքել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայտարարությանը, որն ավելի վաղ կոչ էր արել կալանքից ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կառավարությունը չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Գևորգյանը հիշեցրեց, որ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը անձնական երաշխավորություն էր ներկայացրել գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Ամբողջական տեքստ