Փաշինյանի ուղիղ հրահանգով է ՊՊԾ-ն ոստիկաններին ստիպել, որ արգելեն Վեհափառի մուտքը

  • 30/05/2024
  • Լիա Սարգսյան

hraparak.am

Իրավապահները մայիսի 28-ին փորձեցին արգելել Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, հրել ու քաշքշել էին հոգեւորականներին, նրանց շրջապատել, որ հանկարծ առաջ չշարժվեն։ Այդ խայտառակ կադրերը տարածվեցին համացանցով, եւ շատերն են տեսել: Անգամ աթեիստներն ու եկեղեցու հանդեպ ոչ այնքան բարեհաճ տրամադրված մարդիկ երեկ դատապարտում էին եկեղեցու սպասավորների նկատմամբ այդ վերաբերմունքը:

ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց` արդյոք Վեհափառի հանդեպ անհարգալից վերաբերմունքի կամ խուլիգանության հոդվածով վարույթ նախաձեռնվե՞լ է։ Մեզ հայտնեցին, որ իրենք որեւէ հաղորդում չեն ստացել, հետեւաբար՝ քրեական վարույթ չկա։ Ո՞վ էր ոստիկաններին հրաման տվել եւ ո՞վ էր այդ աննախադեպ խայտառակության հեղինակը։

Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիր այցելեց 15։00-ին, երբ նրա հրաժարականը պահանջող ժողովուրդը` Բագրատ սրբազանի հետ, արդեն հեռացել էր Սարդարապատից։ Չնայած բոլորովին այլ բան էր ծրագրված․ մեր աղբյուրներն ասում են, որ մեկ օր առաջ` մայիսի 27-ին, տարբեր կառույցների տեղեկացված է եղել, որ մայիսի 28-ին պետական արարողակարգ է լինելու` վարչապետի մասնակցությամբ, որը հետո չեղարկվել է՝ Բագրատ սրբազանի՝ Սարդարապատում լինելու պատճառով։ Մայիսի 28-ին` լույսը բացվելուն պես, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության օպերներն ու ԱԱԾ աշխատակիցներն արդեն Սարդարապատում էին՝ իրավիճակն ուսումնասիրելու եւ Փաշինյանի անձի դեմ հնարավոր վտանգների մասին վերադասին զեկուցելու համար։

Ամբողջական տեքստ