«Փաշինյանն Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամաչում». Բագրատ Սրբազան

  • 25/04/2023

asekose.am

Փաշինյանը հիմա էլ Պողոս Առաքյալի հետևում է թաքնվում, Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամաչում։

Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը։

Սրբազանի համոզմամբ, այն, ինչ կատարվում է երկրում, բարոյականության հարց է, ըստ նրա՝ Փաշինյանը կտրել ու գողացել է այս երկրի երջանկությունը, այդ ամենից հետո նա պետք է պատասխանատվություն դրսևորեր ու հեռանար։ Սրբազանի կարծիքով, կառավարությունը Արցախով, գերիներով և երկրի հոգսերով զբաղվելու փոխարեն այլ խնդիրներ է լուծում։

Ամբողջական տեքստ