aravot.am (24.11.2017)
«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը պնդում է՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Հայաստանում աղանդավորական շարժման հետեւորդների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում: «Տվյալներ չունենք, բացի այդ Հայաստանում չունենք մասնագետներ, որոնք կարող են հաստատել այդ հանգամանքը, չունենք մասնագետներ, որոնք իրավական առումով ճիշտ գնահատական տան, որը որպես փորձագիտական եզրկացություն՝ դատարանները կարողանան ընդունել, սա ամենավտանգավորն է»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Ամարյանը: